0

(հե­քիաթներ)

Թա­գա­վո­րի որ­դու ա­ռա­ջին դա­սե­րը

(հայ­կա­կան հե­քիաթ)

Թա­գա­վո­րը մի տղա է ու­նե­նում, ո­րին աչ­քի լույ­սի պես սի­րում է:

Երբ տղան մի քիչ մե­ծա­նում է, թա­գա­վո­րը կան­չում է իր քա­ղա­քի ա­մե­նաի­մաս­տուն մար­դուն և­ ա­սում.

– ­Վար­պե՛տ, սա իմ միակ տղան է, ին­ձա­նից հե­տո նա է թա­գա­վո­րե­լու: ­Քեզ եմ հանձ­նում: Այն­պի­սի ու­սում պետք է տաս, որ լավ մարդ դառ­նա, ո­ղոր­մած ու ար­դար թա­գա­վոր լի­նի:

– ­Լա՛վ,- ա­սում է ի­մաս­տու­նը:

Մ­յուս օ­րը տղան գնում է վար­պետ-ու­սուց­չի մոտ: Ու­սու­ցի­չը հա­ցը վերց­նում է ձեռ­քից, ամ­բողջ օ­րը քաղ­ցած պա­հում, իսկ ե­րե­կո­յան ու­ղար­կում է տուն:

Տ­ղան սո­վից թու­լա­ցած գա­լիս է տուն, հո­րը պատ­մում, թե` հացս ա­ռավ ձե­ռիցս, ոչ մի բան էլ չսո­վո­րեց­րեց:

Թա­գա­վորն ինքն ի­րեն ա­սում է. «­Տես­նես ի՞նչ է պա­տա­հել»:

Հա­ջորդ օ­րը տղան գնում է ու­սուց­չի մոտ: Ու­սու­ցի­չը տղա­յին գցում է մի մութ սեն­յակ, դու­ռը վրան փա­կում: Ամ­բողջ օ­րը տղա­յին փակ­ված է պա­հում, ե­րե­կո­յան բա­ցում է դու­ռըև տ­ղա­յին տուն ու­ղար­կում:

Տ­ղան գա­լիս է տուն, թա­գա­վոր հո­րը պատ­մում, որ ամ­բողջ օրն ին­քը մութ սեն­յա­կում փակ­ված է ե­ղել: ­Հայրն ա­սում է.

– ­Գու­ցե մի մե՞ղք ես գոր­ծել:

– Ո­չինչ չեմ ա­րել, հենց ներս մտա` բռնեց ծա­կը կո­խեց,- պա­տաս­խա­նում է տղան:

– Վ­նաս չու­նի, ես կկան­չեմ, կզգու­շաց­նեմ:

Եր­րորդ օ­րը, երբ տղան մտնում է ու­սուց­չի տուն, սա բռնում է տղա­յին ու մի լավ ծե­ծում: Տ­ղան լաց լի­նե­լով վե­րա­դառ­նում է հոր մոտ:

– Այլևս նրա մոտ չե՛մ գնա,- հայ­տա­րա­րում է նա:

Թա­գա­վո­րը բար­կա­նում է և հ­րա­մա­յում.

– ­Կան­չե՛ք էդ մար­դուն:

– ­Վար­պե՛տ, ա­ռա­ջին օ­րը քաղ­ցած թո­ղե­ցիր, երկ­րորդ օ­րը բան­տար­կե­ցիր, եր­րորդ օրն էլ ծե­ծե­ցիր: Ա­սա տես­նեմ՝ նրա մեղքն ի՞նչ է:

– ­Թա­գա­վորն ապ­րած կե­նա, նա ոչ մի մեղք չու­նի,- պա­տաս­խա­նում է վար­պետ- ու­սու­ցի­չը:

– ­Հա­պա ին­չո՞ւ ես տղա­յիս չար­չա­րում,- հարց­նում է թա­գա­վո­րը:- Ես նրան քեզ հանձ­նե­ցի, որ կրթութ­յուն տաս:

– ­Թա­գա­վորն ապ­րած կե­նա,- ա­սում է վար­պետ- ու­սու­ցի­չը,- ես նրան սո­վո­րեց­րի այն, ինչ ի­րեն ա­մե­նից ա­ռաջ հար­կա­վոր է: ­Նա ինչ­պե՞ս կկա­րո­ղա­նա ո­ղոր­մած ու ար­դար լի­նել, ե­թե այդ ա­մենն իր վրա չզգա: Ե­թե մե­կը գա, ա­սի` ես ա­նո­թի եմ, ո­ղոր­մութ­յուն տուր, մյուսն ա­սի` ինձ ան­մեղ տե­ղը բան­տար­կել են, եր­րորդն ա­սի` ինձ ի­զուր տե­ղը ծե­ծել են, նա ինչ­պե՞ս պետք է հաս­կա­նա` ա­նո­թութ­յունն ի՛նչ է, բանտն ի՛նչ է, ծեծն ի՛նչ է: ­Սա՛ է թա­գա­վո­րի տղա­յի ա­ռա­ջին դա­սը: Իսկ սրա­նից հե­տո թող ու­սում ստա­նա:

Ի­մաս­տուն բվե­ճը

(տու­վա­յա­կան հե­քիաթ)

 

Լի­նում է, չի լի­նում` թռչուն­նե­րի մի խան է լի­նում, ո­րը շատ պա­հանջ­կոտ, քմա­հաճ և­ իշ­խա­նա­սեր կին է ու­նե­նում: Այդ կինն ինչ ցան­կա­նար` ա­նում էր, իսկ խա­նը չէր հա­մար­ձակ­վում ա­ռար­կել նրան: ­Մի օր խա­նի կի­նը ո­րո­շեց թռչնի միս համ­տե­սել: Խա­նը հրա­մա­յեց կա­տա­րել կնոջ ցան­կութ­յու­նը: ­Տար­բեր թռչուն­նե­րի միս հրամց­րին կնո­ջը, բո­լորն էլ համ­տե­սեց, բայց չգո­հա­ցավ կե­րա­ծից.

– ­Հի­մա էլ բվե­ճի միս եմ ու­զում փոր­ձել,- ա­սաց նա ա­մուս­նուն:

Խանն ա­րա­գաս­լաց ճու­ռա­կին ու­ղար­կեց, որ կան­չի բվե­ճին: ­Ճու­ռա­կը գտավ բվե­ճին և ն­րան հայտ­նեց խա­նի հրա­մա­նը.

– ­Խա­նը կան­չում է քեզ: ­Տի­կի­նը ո­րո­շել է քո միսն էլ համ­տե­սել:

Բ­վե­ճը մի քիչ մտա­ծեց և­ ա­սաց.

– Ես ցե­րե­կը թռչել չեմ կա­րո­ղա­նում. աչ­քերս չեն տես­նում: ­Դու գնա, իսկ ես գի­շե­րը կներ­կա­յա­նամ խա­նին:

Ճու­ռա­կը հետ դար­ձավ, փո­խան­ցեց խա­նին բվե­ճի խոս­քե­րը: ­Գի­շերն ան­ցավ, ցե­րեկն էլ ան­ցավ, իսկ բվե­ճը չկար ու չկար: ­Զայ­րա­ցած կինն սկսեց գոռ­գո­ռալ ա­մուս­նու վրա.

– ­Դու ի՜նչ խան ես, որ բվե­ճը քեզ չի են­թարկ­վում: Ես եմ, չէ՞, ու­տե­լու նրա մի­սը:

– ­Շու­տով, շու­տով, սի­րե­լի՛ս,- հանգս­տաց­նում է խա­նը կնո­ջը:- ­Նա գի­շե­րը կգա:

Բայց… Այդ գի­շերն էլ ան­ցավ, ցե­րեկն էլ, իսկ բվե­ճը չկար ու չկար: ­Խա­նի պա­լա­տում ի­րա­րան­ցում սկսվեց ու խառ­նաշ­փոթ: ­Ծա­ռա­նե­րը ծվծվում են, վա­խե­նում են տի­րու­հու աչ­քին եր­ևա­լուց. չես հասց­նի աչքդ թար­թել, մեկ էլ տե­սար` կտցա­հա­րեց: ­Վեր­ջա­պես եր­րորդ օ­րը ուշ գի­շե­րով բվե­ճը ներ­կա­յա­ցավ խա­նին: ­Մո­լեգ­նած խա­նը հարց­րեց զայ­րույ­թով.

– ­Հե՛յ, դո՛ւ, ա­պա­կե աչք, ինչ­պե՞ս հանդգ­նե­ցիր ժա­մա­նա­կին չներ­կա­յա­նալ:

– Ա­ռա­ջին գի­շե­րը մի հա­վա­քի մեջ հայտն­վե­ցի, իմ խա՛ն, ա­հա թե ին­չու չկա­րո­ղա­ցա ներ­կա­յա­նալ,- հան­գիստ պա­տաս­խա­նեց բվե­ճը:

– Ի՞նչ հա­վաք,- հարց­րեց խա­նը,- ի՞նչ հարց էին այն­տեղ քննար­կում:

– ­Վի­ճում էին, թե փո­թոր­կից հե­տո ըն­կած ծա­ռե՞րն են ա­վե­լի շատ լի­նում, թե՞ կան­գուն մնա­ցած­նե­րը:

– Եվ ո­րո՞նք են ա­վե­լի շատ` ըն­կած­նե՞­րը, թե՞ կան­գուն­նե­րը,- հե­տաքրքր­վեց խա­նը:

– Ըն­կած­ներն ա­վե­լի շատ են, իմ խան:

– Ին­չո՞ւ,- զար­մա­ցավ խա­նը:

– Ո­րով­հետև շատ ծա­ռեր, ճիշտ է, չեն ընկ­նում, բայց ճկվում ու խո­նարհ­վում են, և ն­րանք էլ են ըն­կած հա­մար­վում:

– Իսկ ին­չո՞ւ երկ­րորդ գի­շե­րը չներ­կա­յա­ցար,- դարձ­յալ մռայլ­վեց խա­նը:

– ­Մեկ ու­րիշ հա­վա­քի մեջ հայտն­վե­ցի, իմ խան,- անվր­դով պա­տաս­խա­նեց բվե­ճը:

– Այն­տե՞ղ ինչ հարց էին քննար­կում,- հարց­րեց խանը:

– ­Վի­ճում էին, թե տար­վա մեջ ա­վե­լի շատ գի­շե՞ր է լի­նում, թե՞ ցե­րեկ:

– Ե՞վ…

– Եվ ո­րո­շե­ցին, որ ա­վե­լի շատ գի­շեր է լի­նում:

– Ին­չո՞ւ,- հե­տաքրքր­վեց խա­նը:

– Ո­րով­հետև ամ­պա­մած օ­րե­րին ար­ևը չի եր­ևում, և­ այդ­պի­սի օրն էլ գի­շեր է:

– ­Լավ, իսկ այս գի­շեր ին­չո՞ւ չներ­կա­յա­ցար,- հարց­րեց խա­նը:

– ­Քո պա­լա­տի մեծ սրա­հից քիչ հե­ռու մեկ ու­րիշ մեծ հա­վա­քի մեջ հայտն­վե­ցի, իմ խան,- պա­տաս­խա­նեց բվե­ճը:

– Իսկ այն­տեղ ին­չո՞ւ էին հա­վաք­վել,- հե­տաքրքր­վեց խա­նը:

– ­Վի­ճում էին, թե երկ­րի վրա տղա­մար­դի՞կ են ա­վե­լի շատ, թե՞ կա­նայք: Ո­րո­շե­ցին, որ կա­նայք տղա­մարդ­կան­ցից շատ են:

– Ին­չո՞ւ,- զար­մա­ցավ խա­նը:

– Ո­րով­հետև այն տղա­մար­դիկ, ո­րոնք կա­նանց հի­մար քմա­հա­ճույք­ներն են կա­տա­րում, նրանց տղա­մարդ հա­մա­րել չի կա­րե­լի, իմ խա՛ն,- պա­տաս­խա­նեց բվե­ճը:

– ­Դա խա­նե­րին էլ է՞ վե­րա­բե­րում:

– Ի­հար­կե՛, վե­րա­բե­րում է, իմ խա՛ն,- ա­սաց բվե­ճը և, ի նշան հնա­զան­դութ­յան, փա­կեց իր բա­ժա­կա­կալ­նե­րի պես կլոր աչ­քե­րը:

Խա­նը ֆսֆսաց­րեց ու սկսեց մտա­ծել. «Ես ի­զուր կնոջս կամ­քը կա­տա­րե­ցի և­ այդ­քան թռչուն կո­տո­րե­ցի»:

Այդ օր­վա­նից նա թռչուն­ներ սպա­նելն ար­գե­լեց կնո­ջը, իսկ թռչուն­ներն ու­րա­խա­ցան և­ ի­րենց շնոր­հա­կա­լութ­յու­նը հայտ­նե­ցին ի­մաս­տուն բվե­ճին: