Video
0

Երկրներ, որտեղ Նոր տարին չեն տոնում հունվարի 1-ին

 

 

 

 

 

 

 

saudi_arabia01_zoom          Այս երկրի կրոնական ոստիկանությունը ամեն տարի դեկտեմբերի կեսերից սկսած զգուշացնում է թագավորության հպատակներին ու օտարերկրացիներին, որ արգելված է Նոր տարվա տոնակատարությունը հունվարի 1-ին: Իրավապահների հատուկ ջոկատները, որ ազդարարում են այս հրահանգը, առաջնորդվում են իսլամական քարոզիչների կոմիտեի որոշմամբ, քանի որ մուսուլմանները հետևում են լուսնային օրացույցին: Ոստիկաններն այցելում են ծաղիկներ ու նվերներ վաճառող խանութներ և զգուշացնում, որ չվաճառեն Ամանորի տոնակատարության հետ կապված նվերներ ու խորհրդանիշներ: Օրենքի պահապնները շատ խիստ են հետևում այս հրահանգներին: Հայտնի են դեպքեր, երբ ոստիկանները չարաշահել են իրենց լիազորությունները, ինչը հասցրել է ընդհարման և մարդկային զոհերի

 

Video
0

Նախագիծ: Ծանոթություն Մխիթար Սեբաստացու և մխիթարականների հետ

  • Դասարանները– Գեղարվեստի ավագ դպրոցի X — XII դասարաններ:
  • Նպատակը – սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու կյանքին ու գործունեությանը, Մխիթարյան միաբանության ստեղծման պատմությանը:
  • Խնդիրը սովորողների ուժերով վերաստեղծել մխիթարյանների գործունեության պատմությունը ըստ ժամանակաշրջանների: Կազմել վանահայրերի ցանկը և նրանց համառոտ գործունեությունը: Միաբանությունում ստեղծված աշխատանքների և գիտնական վանականների հնարավորին ցանկը: Լուսաբանել միաբանության գործունեությունն այսօր:
  • Ակնկալվողարդյունքներ – սովորողների մեջ սեր ու հարգանք զարգացնել արտերկրում գտնվող մեր մշակութային արժեքների և այդ մշակույթն ստեղծողների նկատմամբ: Խթանել հայրենասիրական դաստիրակությանը դպրոցում:
  • Ժամկետներընոյեմբեր ամիս:
Video
0

Ե. Չարենց… Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Video
0

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում: Պատկերացնում եք՝ նրա մտքերն էին էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց : Այդ օրվանից ամբողջ կյանքում նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք վստահեց: Եվ բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք վստահեց, և նույն րոպեին սև գնդի նման մի բան անհանգիստ գլորվեց և պտտվեց նրա գլխում: Իհարկե, բոլորն էլ տեսան այդ գունդը, և գաղտնիքն էլ գաղտնիք չէր:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր բարձրաձայն պատասխանել իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը նրանկ Ջակոմո-Ապակի էր կոչում, և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարիվ ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին, ոչ ոք չէր կարողանում ձայն հանել: Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր, և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է , այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից: